Բագրատ Սրբազանին կտուգանեն լռության օրվա սահմանափակումները խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆսբուքյան էջում գրում է․

««Անկախ դիտորդը» քիչ անց ԿԸՀ դիմում է ներկայացնելու` լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։

Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) այսօր համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել` խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։

Նշված արարքը վարչական իրավախախտում է և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք»,- գրել է նա։




Լրահոս