Երկրաշարժից հետո իրավիճակը Թաիլանդում կարգավորվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի զբոսաշրջության վարչությունը (TAT) հայտնել է, որ իրավիճակը վերականգնվում է երկրաշարժից տուժած երկրի շրջաններում, ներառյալ՝ Բանգկոկում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Թաիլանդի մայրաքաղաքի բոլոր օդանավակայանները գործում են: Ամենամեծ օդանավակայանը՝ Սուվարնաբհումին, աշխատում է սովորական ռեժիմով, իրավիճակը վերադարձել է բնականոն հունին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մարտի 28-ի երեկոյան աշխատում են նաև Բանգկոկի հասարակական տրանսպորտի համակարգը և միջքաղաքային երթուղիները։




Լրահոս