
Ուկրաինան փորձում է անտեսել իրողությունները ռազմի դաշտում Ռուսաստանի հետ հակամարտությունում, իսկ իրականությունն այն է, որ առաջնագիծը տեղափոխվում է դեպի արևմուտք, այլ ոչ թե դեպի արևելք։
Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։
Նա նշել է, որ Կիևն ու Բրյուսելը դեռ հաստատակամ են ռազմական գործողությունները շարունակելու հարցում և չեն ցանկանում որևէ եզրակացություն անել վերջին երեք տարվա ընթացքում կուտակված փորձից։