USAID-ն մի քանի ամսում կլուծարվի․ ԱՄն պետքարտուղարությունը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար  Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մտադիր են մինչև հուլիսի 1-ը լուծարել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։ Այս մտադրության մասին պետքարտուղարությունը տեղյակ է պահել ԱՄՆ Կոնգրեսին։

«Այսօր Պետքարտուղարություը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում անցկացնելու իրենց մտադրության մասին․ USAID-ի որոշ գործառույթներ  կփոխանցվեն պետքարտուղարության տնօրինությանը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը», – նշել է Ռուբիոն։

USAID -ի բոլոր այն գործառույթները, որոնք չեն բխում ԱՄն գործող վարչակազմի առաջնահերթություններից, կդադարեցվեն։

ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտն էլ (DOGE) հայտնել է, որ USAID-ի բոլոր աշխատակիցները ծանուցումներ կստանան աշխատանքից ազատվելու մասին։




Լրահոս