
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում։
Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Կմիանամ ցանկացած ընդդիմադիրի, այն էլ՝ առանց պաշտոնի»։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -1 Սարիկ Մինասյան
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 2 Վարդան Ղուկասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – 3 Կարեն Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4 Կարեն Սիմոնյան
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 5 Արտյոմ Թումանյան
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6 Լեւոն Բարսեղյանի առաջնորդությամբ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7 Սուրեն Սուրենյանց
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8 Մարտուն Գրիգորյանի
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 9 Ռուբեն Մխիթարյան:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան