ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Ջոն Հեֆերնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպումից հետո դեսպանը ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային և համակարգչային նոր սարքավորումներ է հանձնել ՀՀ ոստիկանությանը:Սարքավորումներն օգտագործվելու են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության և թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից: ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տրամադրված սարքավորումները ներառում են գրասենյակային և դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ և այլն: Սարքավորումների տրամադրմամբ ակնկալվում է հզորացնել հանցավորության դեմ պայքարող երկու բաժինների օպերատիվ և վարչական կարողություններն ու արդիականացնել ՀՀ ոստիկանության տեխնիկական հնարավորությունները: Նվիրաբերությունը ՀՀ ոստիկանությանը կատարվում է ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը հանցավորության դեմ պայքարում ու դատաիրավական գործընթացների ապահովման բնագավառում:Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ակադեմիային և ուսումնական կենտրոնին:ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն դոլար: 




Լրահոս