Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը դեկտմբերի 1-ին այցելել է Ուրուգվայ եւ Մոնտեվիդեոյում հանդիպումներ ունեցել ներկայացուցիչների պալատի անդամների, ապա եւ Ուրուգվայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Ինչպես armlur.am -ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Ուրուգվայի Հանրապետության ներկայացուցիչների պալատ կատարած այցի ընթացքում Բակո Սահակյանը մասնավորապես հանդիպել է պալատի խոսնակ Լուիս Լակալյեի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարիա Էլենա Լաուրնագայի, ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի խումբ ներկայացուցիչների հետ:Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ուրուգվայ կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայ ժողովրդին մշտապես սատարելու համարև հավելելով, որ մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, որ հենց այդ պետությունն է առաջինը աշխարհում պաշտոնապես ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը:Մոնտեվիդեոյում նախագահը հանդիպել է նաեւ Ուրուգվայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ուրուգվահայ համայնքի դերը Արցախի շենացման գործումև ընդգծելով, որ Ուրուգվայում ապրող մեր հայրենակիցներն ակտիվ մասնակցություն ունեն մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:Հանդիպումից հետո Բակո Սահակյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի եւ հայ համայնքի մի խումբ անդամների հետ:
Բակո Սահակյանն այցելել է Ուրուգվայ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ