Armenian text to speach

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը շնորհավորել է Ադրբեջանի վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, հայտնում է Ադրբեջանի նախարարների վարչակազմը։

«Հարգելի վարչապետ, իմ սիրելի եղբայր, ուզում եմ շնորհակալություն հայտնել ծննդյանս օրվա առթիվ Ձեր անկեղծ շնորհավորական նամակի համար: Մեր ինտենսիվ փոխայցելությունները և բարձր մակարդակի շփումները արտացոլում են մեր բացառիկ եղբայրական հարաբերությունների ոգին և մեր երկրների միջև անընդհատ աճող համագործակցությունը: Նախագահ Իլհամ Ալիևի վերջին այցը մեր երկիր և այցի ընթացքում Իգդիր-Նախիջևան գազատարի բացումը դրա ամենացայտուն օրինակներից են։ Մենք ուրախ ենք շարունակելու մեր համագործակցությունն ու համերաշխությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակների ու տարածաշրջանային մեխանիզմների շրջանակներում։ Շուշիի հռչակագիրը, որը մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերությունից վերածեց դաշինքի, դարձավ մեր եղբայրության նոր խորհրդանիշը, և ավելի ամրապնդեց «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերել օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանն ու վերակենդանացմանը։

Օգտվելով առիթից՝ սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքին Ռամազանի օրհնյալ տոնի առթիվ, մաղթում ձեզ և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նամակում։




Լրահոս