
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում. հայտնում. հայտնում է Ամերիկայի ձայնը:
Երկու ղեկավարների խոսակցությունը վերաբերում էր Ռուսաստանի հանդեպ հետագա պատժամիջոցների կիրառմանը և ուկրաինական սահմանից զորքերը հեռացնելու` Մոսկվային համոզելու նոր փորձերին:
Օբաման Մերկելի հետ զրուցել է նախագահական ինքնաթիռից, որով նա Տեխասից վերադառնում էր Վաշինգտոն: Զրույցն ընթացել է Եվրոպայում ռուաստանյան գազի մատակարարման հետ կապված անհանգստությունների ֆոնի վրա: Սպիտակ տունը հայտնում է, որ Օբաման և Մերկելը կշարունակեն զրույցը գերմանական կանցլերի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ, սակայն այցի ժամկետը դեռրս պարզ չէ: