«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզե»-ին:

Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը նախ հանդիպման 12-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 29-րդ րոպեին կրկնապատկեց այն: Հաջորդաբար աչքի ընկան Արնաուտովիչը և Ֆրատեզին: «Ուդինեզե»-ն կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Թիմի հեղինակության գնդակը խփեց Սոլետը:

«Ինտեր»-«Ուդինեզե»` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում: Միլանյան թիմն ունի 67 միավոր: Երկրորդ տեղում 61 միավորով «Նապոլի»-ն է:




Լրահոս