Չինաստանի ազգային օֆշորային նավթային կորպորացիան (CNOOC) Հարավային Չինական ծովում նավթահանք է հայտնաբերել, որի պաշարները գերազանցում են 100 միլիոն տոննան, երկուշաբթի հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Նոր հայտնաբերված նավթահանքը Հարավչինական ծովի վիճելի մասում չէ և գտնվում է Չինաստանի բացառիկ տնտեսական գոտում՝ ափից 370 կմ հեռավորության վրա, հայտնում է Reuters-ը։
Նշենք, որ Չինաստանը ցանկանում է նվազեցնել իր ներմուծման կախվածությունը՝ ամրապնդելու իր էներգետիկ անվտանգությունը, սակայն ակնկալվում է, որ հում նավթի ներմուծումը կհասնի իր գագաթնակետին արդեն հաջորդ տարի, քանի որ տրանսպորտային վառելիքի պահանջարկը սկսում է նվազել:





























