
ArmLur.am-ի տեղեկություններով՝ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում. սեփական տանը կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Նրա տունն ամբողջությամբ եղել է տակնուվրա արված։
Ըստ տեղեկությունների՝ մահացածը զբաղվում էր թանկարժեք իրերի վաճառքով։
Ավելի վաղ Shamshyan.com հայտնել էր, որ ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան