Ռուսաստանը բնակություն կհաստատի լուսնի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը պլանավորում է մշտական բնակություն հաստատել լուսնի վրա»,-ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանական և տիեզերական արդյունաբերության պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը:

Ըստ նրա՝ պարտադիր չէ ամեն հաջողված անգամ հետ վերադառնալ: «Լուսինը միջանկյալ տեղ չէ տիեզերքում, այլ՝ անջատ, ինքնամփոփ դարպաս: Խելամիտ չէր լինի 10-20 անգամ լուսին թռչել, հետո գնալ Մարս կամ մեկ այլ աստերոիդ: Այս գործընթացը սկիզբ ունի, իսկ վերջ՝ ոչ: Մենք լուսին ենք գնալու և հավերժ մնանք այնտեղ»:

Մինչ տասնամյակի ավարտը, Ռուսաստանը ծրագրավորում է գործարկել 3 լուսնային տիեզերանավ՝ 2 մակերևութային և մեկ ուղեծրային. տեղեկացնում է The Voice of Russia-ն:




Լրահոս