ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ կկայանա Գյումրիի ավագանու առաջին նիստը. քաղաքապետի ընտրությունների սցենարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում և Փարաքարում ընտրությունները կարծես ավարտվեցին, սակայն Գյումրու համայնքապետի անունը դեռ հայտնի չէ, իսկ Փարաքարը շքեղ ձևով տոնեց ըդդիմաության հաղթանակը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի և ՀՀ ընտրական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն ՝ նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:

Գյումրու ավագանու առաջին նիստը, համաձայն այս օրենքների, կայանալու է ապրիլի 16-ին։ Հարկ է նշել, որ մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Հարկ է նշել, որ ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

Հարկ է նշել, որ 3 օր է՝ Մարտուն Գրիգորյանը չի հայտնում իր որոշման մասին և հավելենք, որ օրենքն ամենևին չի պարտադրում ժամկետներ։ Գրիգորյանը կարող է մինչ առաջին ավագանու նիստը լռել և ոչինչ չասել, իսկ որոշումը հայտնել հենց գումարվող առաջին ավագանու նիստում։ Այս նիստում համայնքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Եթե առաջին գումարված նիստի ժամանակ քաղաքապետ, այնուամենայնիվ չի ընտրվում, գումարվում է հաջորդ նիստը և քաղաքապետ դառնում է այն թեկնածուն, որը ոչ թե 17, այլ առավելագույն ձայնն է ստանում։

Եթե Գյումրիում ստացվի այնպես, որ իշխանությունը փորձի ընդդիմադիր ուժին ճնշել քրեական հետապնդման կամ ձերբակալման միջոցով, ապա արդեն իսկ ընտրված թեկնածուն պետք է հրաժարվի քաղաքապետի իր պաշտոնից և ընդդիմադի ավագանում մեկ այլ անդամ, խմբակցության ընտրությամբ, պետք է դառնա համայնքի ղեկավար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս