Ես հուսով եմ, որ մենք, ինչ-որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները հեռուստադիտողների աչքի առջև, կկատարենք. ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
«Ես, օրինակ, էսպես եմ ասել, եթե ընդդիմությունից որևէ մեկն ինձնից շատ ձայն հավաքի, ես, միանշանակ, կմիանամ իրեն՝ առանց պաշտոնի ակնկալիքի։ Գիտեմ, որ Ռուբենը հայտարարություն է արել, Կարենը՝ նույնպես, նրանցից շնորհակալություն եմ հայտնում։ Հուսով եմ, որ իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ։
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին՝ հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել խոսել։ Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցը կարողացավ խառնել, ես ասել եմ՝ հայ ժողովրդի մեջ ես թշնամի չունեմ։ Ես ներողամիտ մարդ եմ»,-ասաց նա։





























