Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ։ Կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
Ավելացնենք, որ նախագահները մտքեր են փոխանակել նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։






























