Մյանմարում 7-օրյա համազգային սուգ է հայտարարվել երկրաշարժից հետո։
Յոթնօրյա համազգային սուգը հայտարարվել է ուրբաթ օրը Մյանմարի կենտրոնում տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից հետո։
Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը, կա ավելի քան 3400 վիրավոր և 300 անհետ կորած։
Միևնույն ժամանակ, Մյանմարի խունտայի կառավարիչ, գեներալ Մին Աուն Հլաինգը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ։ Երկուստեք քննարկվել են երկրաշարժի ազդեցությունը և փրկարարական աշխատանքները։
Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Թաիլանդը, ՄԱԿ-ը, ԱՄԷ-ն և այլ երկրներ մարդասիրական օգնության հետ մեկտեղ ուղարկել են նաև որոնողափրկարարական հատուկ խմբեր։
Հիշեցնենք, որ Մյանմարում առաջին երկրաշարժը գրանցվել է մարտի 28-ին կրկին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ, որի հետցնցումները եղել են 6,4 բալ։
Հավելենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան





























