Պուտինը անվերապահորեն բաց է մնում Թրամփի հետ շփումների համար․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվերապահորեն բաց է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար, և անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը կկազմակերպվի անհապաղ: Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Պուտինին այս շաբաթ կրկին զանգահարելու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն այս տարվա երկրորդ հեռախոսազրույցն ունեցան։ Նրանք քննարկել էին ուկրաինական կարգավորման հնարավորությունները, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը, համագործակցությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Սև ծովում նավարկության անվտանգություն հարցը:




Լրահոս