Armenian text to speach

«Ջուր են ծեծում»․ Անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը լքեց ԱԺ շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները կրկին եկել են Ազգային ժողով՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, և Ազգային ժողովի նիստերի դահլիճից սկսեցին գորգոռոցներ լսվել։

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ նիստերի դահլիճից առաջինը դուրս եկավ պատգամավոր Գեղամ Նազարյանը և նշեց, որ ամեն բան կարգին է։ Սակայն դրանից հետո դահլիճից դուրս եկան անհետ կորածների ծնողները և գնացին նրա հետ խոսելու։

Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, ԱԺ-ում էր նաև անհետ կորած զինծառայողի եղբայր Արսեն Ղուկասյանը, սակայն նա ևս լքեց ԱԺ շենքը՝ նշելով․ «Ջուր են ծեծում»։

Քնար Մանուկյան

 

 




Լրահոս