Խոշոր համաշխարհային ինտերնետ-ընկերությունները 275 մլրդ դոլար կորուստ են ունեցել մարտ ամսին:
Google, Twitter, Facebook, LinkedIn և այլ տեխնոլոգիական հսկաները կորցրել են իրենց շուկայական արժեքի մեկ հինգերորդը. հայտնել է Financial Times:
Այս ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի նման փլուզում չէր եղել 2008-ի ճգնաժամից ի վեր:
ԱՄՆ-ում Facebook-ի բաժնետոմսերի գինի նվազել է 22%-ով, Twitter-ն ու LinkedIn-ը կորցրել են արժեքի 40%-ը, ինտերնետ-ոլորտի առաջատարներից մեկը հանդիսացող Google-ը արժեզրկվել է 12%-ով: Տուժել են նաև նոր ընկերությունները` Workday, Splunk և Fire-Eye, որոնց ինդեքսները գահավիժել են 30-40%-ով: Բաժնետոմսերի փլուզումը տարածվել է նաև ասիական շուկայի վրա:
Մասնավորապես, չինական Tencent-ը Հոնկոնգի բորսայում իջել է 20%-ով, կորեական Naver-ը` 10%, իսկ ճապոնական Rakuten-ն` 7%-ով:
Financial Times-ի փորձագետները վարկանիշների նմա անկումը կապում են համաշխարհային քաղաքական իրադրության, մասնավորապես` Ուկրաինայի ճգնաժամի հետ: