Okdiario.com-ը գրում է, որ Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարությունը պնդում է է, որ այլընտրանքները կարող են օգնել մարդկանց ծխելը թողնելու գործում և օգնել հասնել մինչև 2025 թվականը ծխից ազատ երկիր դառնալու կարգավիճակին։
Նոր Զելանդիան առաջընթաց է գրանցում մինչև 2025 թվականը ծխից զերծ մնալու իր նպատակին, նշվում է Action for Smokefree 2025 (ASH) հանրային սահմանափակ ընկերության տվյալներով, որը 1983 թվականից ուղղորդված պայքար է ծավալել ծխելու հետևանքով մահերի և վնաս վերացման ուղղությամբ։ Այն անցկացրել է ASH տարվա 10-րդ հետազոտությունը Խաղաղ օվկիանոսում գտնվող Օկեանիա պետությունում։
Մինչև 2025 թվականը ծխից զերծ երկիր ստեղծելու ծրագիրը մեկնարկել էր մեկ տարի առաջ վարչապետ Ջասինդա Արդերնի կողմից, որի նպատակն էր վերջ տալ ծխելուն մի քանի տարի սիգարետ ծխելու դեմ պայքարելուց հետո։
Այսպիսով, մի երկրում, որն ունի ծխելու դեմ պայքարի համապարփակ քաղաքականություն, կառավարությունը նպատակ է դրել մինչև 2025 թվականը դառնալ ծխից զերծ, հիմնականում խրախուսելով ծխողներին անցնել ոչ այրվող նիկոտինային ապրանքների, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները, սնուսը, այլ ոչ թե այրվող ծխախոտային արտադրանքները, ինչպիսիք են սիգարետը․ «Դա պայմանավորված է նրանով, որ այս ապրանքները ավելի քիչ վնասակար են, քան այլընտրանքները», – ասվում է ASH-ի Vaping and Harm Reduction հրապարակման մեջ:
Ավելի քիչ սիգարետ
«Նոր Զելանդիայի բնակչության առողջապահական հետազոտությունը, որը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, ցույց է տվել, որ սիգարետ ծխելու մակարդակը նվազում է, քանի որ աճում է ավելի քիչ վնասակար տարբերակների տարածվածությունը», – ասվում է հրատարակության մեջ:
Փաստաթղթում նաև ասվում է, որ «միջավայրի ստեղծումը, որտեղ ծխողները կարող են օգտագործել այս շատ ավելի քիչ վնասակար այլընտրանքները, որպեսզի օգնի նրանց թողնել նիկոտինը, ամենայն հավանականությամբ, զգալի ազդեցություն կունենա Նոր Զելանդիայում քրոնիկ հիվանդությունների կանխարգելման վրա, հատկապես Մաորիի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կղզիների և ցածր եկամուտ ունեցող համայնքների շրջանում»:
Ըստ ASH-ի տվյալների, Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարությունը պնդում է, որ՝ այլընտրանքները շատ ավելի քիչ վնասակար են, քան սիգարետ ծխելը» և որ դրանք կարող են օգնել որոշ մարդկանց թողնել ծխելը: Հայտարարության մեջ նաև ավելացնում է, որ վերջիններս կարող է օգնել մարդկանց թողնել ծխելը և նպաստել Նոր Զելանդիայի՝ մինչև 2025 թվականը ծխից ազատ երկիր դառնալու նպատակին:

























































































