Անհետ կորած զինվորների ծնողները 5 ժամից ավել է՝ ԱԺ-ում են․ քննարկումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները ժամը 14։00-ից Ազգային ժողովում են։ Նրանք այս պահին քննարման են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, քննարկումը շարունակվում է շուրջ 5 ու կես ժամ։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ինչ-որ պահի իրավիճակը լարվել է ԱԺ-ում և նիստերի դահլիճից սկսել են գոռգոռոցներ լսվել։

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ նիստերի դահլիճից առաջինը դուրս էր եկել պատգամավոր Գեղամ Նազարյանը և նշել, որ ամեն բան կարգին է։ Սակայն դրանից հետո դահլիճից դուրս էին եկել անհետ կորածների ծնողները և գնացել նրա հետ խոսելու։

Քնար Մանուկյան




Լրահոս