
Ապրիլի 10-ին՝ ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գարիկ Գ.-ին, որը փետրվարի 5-ից ՌԴ Տյումենի մարզի Տյումեն քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով: