Apple-ը պատրաստվում է վերափոխել իր Health հավելվածը՝ ավելացնելով արհեստական բանականությամբ աշխատող մարզիչ, որը օգտատերերին կառաջարկի անհատականացված խորհուրդներ՝ առողջությունը բարելավելու համար։
Ըստ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի՝ այս նոր հնարավորության մշակումը շարունակվում է, և հնարավոր է, որ այն հասանելի դառնա 2026 թվականի գարնանը կամ ամռանը՝ iOS 19.4-ի թողարկման հետ միաժամանակ։
Արհեստական բանականությամբ մարզչի խորհուրդները հիմնված կլինեն օգտատիրոջ բժշկական սարքերից ստացվող տվյալների վրա և, ըստ հաղորդումների, ներառելու են նաև սննդի հետևումը(tracking):
Ըստ Գուրմանի՝ այս նոր ծառայությունը ժամանակավորապես կոչվելու է Health+։





























