Armenian text to speach

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վայնգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 48 հազար 800 մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 28 կմ խորության վրա։

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Չի հայտարարվել նաև ցունամիի սպառնալիքի մասին։




Լրահոս