Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է քահանան ընդդեմ Եհովայի վկայի դատավարության դատավճիռը: Երեւանի Սուրբ երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը հայց էր ներկայացրել ընդդեմ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի, ով հարվածել էր իրեն: Դատարանի վճռով Անդրանիկ Մակվեցյանը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման:
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՅԻՆ ԴԱՏԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ