Չպետք է չափազանց մեծ նշանակություն տալ նրան՝ վարչապետի անունը հայտնի կլինի այսօր, թե վաղը: Անունը հայտնի կլինի երկուշաբթի, և կարևորը ոչ թե անունն է, այլ՝ բուն գործընթացը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ վարաչեպետը պետք է լինի պետականամետ զգացողությամբ, երկրի շահերը անձնականից վեր դասող տեսակ:
«Նախագահի հայտարարությունը, որ երրորդ անգամ նախագահ չի առաջադրվի և չի դառնա նաև վարչապետ, նշանակում է, որ Հայաստանն Ադրբեջանի նման արևելյան խանություն չէ, և որ այստեղ ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են: Սրանով Սերժ Սարգսյանի կողմից կարևորագույն հայտարարություն է արվել»-ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խնդիրներ է իրականացնում, իշխանությունը զբաղված է ժողովրդի և պետության խնդիրները լուծելով: «Իշխանությունը՝ ի դեմս նախագահի, լսում է քաղաքական բոլոր ուժերին՝ երկրի կառավարումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու: Գագիկ Ծառուկյանը ևս իր քաղաքական խնդիրներն է իրականացնում»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ կգնա ԲՀԿ-ն կոալիցիա, նա պատասխանեց. «Չեմ բացառում, որ նման բան կլինի, և դա նորմալ է»: