Armenian text to speach

Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձանց գործը մտավ դատարան. ով է դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իշխանական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի օգնությամբ առանց համապատասխան փաստաթղթերի և առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար:

Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ պաշտոնատար անձին հանդիպելու նպատակով։
Պաշտոնատար անձի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար 150.000- 200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին պաշտոնատար անձը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, պաշտոնատար անձը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է պաշտոնատար անձին, որի ընթացքում վերջինը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար` նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը (200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում, պաշտոնատար անձը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ: Պաշտոնատար անձի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ԱԺ-ի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են պաշտոնատար անձին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Պաշտոնատար անձը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:

Նշենք, որ Սլավիկ Կարապետյանը եւ Աշոտ Կմավոսյանը Աժ պատգամավոր Հոեվիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձիք են, որոնց մասով գործը դատարանում է, իսկ Աղազարյանի մասով քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է: Գործը քննելու է դատավոր Սուրեն Խաչատրյանը։

Քնար Մանուկյան




Լրահոս