Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային բարձր մակարդակի բանակցությունների համար ժամանել է Ադրբեջան։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Սանայը կհանդիպի՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Իրանի նախագահի խորհրդականը բանակցություններ կվարի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

























































































