
75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է՝ ինչ ձերբակալված է»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է մարտի 30-ին՝ Գյումրիում ընտրությունների օրը տատիկների ձերբակալությանը հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։ Իրավապաշտպանը հայտնել է․ «Ստանձնեցի 75-ամյա Կիմա տատիկի պաշտպանությունը։ 48 ժամ է՝ ձերբակալված է, գտնվում է ՁՊՎ-ում՝ որպես «դարի հանցագործ»։ Վերջին ձևով սպառնացել են՝ ասելով փակելու ենք քեզ։ Առանց փաստաբանի կամեռայի դիմաց հարցաքննել են, հոգեբանական լուրջ ճնշումների ենթարկել, հորդորել՝ ասել, թե ով է իրեն փող տվել»։
Իրավապաշտպանը նշել է, որ ձերբակալության 48 ժամը լրացել է, սպասում են որոշման:
Մանրամասները՝ տեսանյութում․