Վրաստանը պետական ​​դավաճանության մասին հոդվածը վերադարձրել է քրեական օրենսգիրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ օրենք է ընդունել պետական ​​դավաճանության հոդվածը քրեական օրենսգիրք վերադարձնելու մասին, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Օրենքն ընդունվել է ձայների 86 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Օրենքը ստորագրության կուղարկվի երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։

Նախորդ նիստերի ժամանակ պատգամավորները նշել էին, որ հոդվածը գործում է 1991 թվականից և ուժը կորցրած է ճանաչվել 2007 թվականին։ Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նորմը քրեական օրենսգրքից հանվել է մտացածին պատրվակով, բայց ունի իրավական և խորհրդանշական մեծ նշանակություն։




Լրահոս