
Գյումրիում ձերբակալված «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոռնի Անո»-ի, հարցով այսօր որոշում կկայացվի:
ArmLur.am-ը ներկայացնում է, թե Հակակոուպցիոն կոմիտեն ինչ մեղադրանք է առաջադրելու եւ առհասարակ խափանման միջոց կկիրառվի, թե՝ ոչ։
Մարտի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ավագանու թեկնածուների էր ձերբակալել հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Նշենք՝ հրապարակումների համաձայն՝ «Չոռնի Անոն» ու մի շարք անձինք ընտրակաշառք են բաժանել: Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը ավելի վաղ հայտնել էր, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, բռնի ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
ArmLur.am-ի հետ զրույցում ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․