Ինչպես արդեն գիտենք «Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում իրականացրել է մեծ հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների։
Հանրահավաքից անմիջապես հետո հավաքի նախաձեռնողները Ազատության հրապարակում նստացույց են սկսել: Նարնց պահանջը հստակ է.
- Ապահովել արցախհայության Արցախ հավաքական վերադարձի իրավունքը,
- Ապահովել Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձը,
- Տեղահանված արցախցիների սոցիալական հրատապ խնդիրների լուծում, ներառյալ՝ բնակարանային ապահովման ու զբաղվածության աջակցության ծրագրերի արժանապատիվ ու արդյունավետ իրականացում,
- Արցախի հայկական մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պահպանության երաշխավորում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































