Armenian text to speach

Փոխվարչապետն ընդգծել է ԵՄ անդամակցությանը Չեռնոգորիայի անցած ճանապարհը՝ կարևորելով փորձի փոխանակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է ԵՄ անդամակցությանն ուղղված Չեռնոգորիայի անցած ճանապարհը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու երկրների փորձի փոխանակումը




Լրահոս