
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` Տիգրան Սարգսյանի հրաժարականն իր կամքով է եղել:
«Չգիտեմ` ում հետազոտության հիման վրա Տիգրան Սարգսյանին ասել են, թե բնակչության 90%-ից ավելին դեմ է կուտակայինին, բայց ինչպե՞ս կարող են խուլ գյուղերում դեմ լինել, եթե անգամ չգիտեն` դա ինչ է: Մեր հետազոտությունների մասին կասեմ՝ մեկ ամսից, լուրջ հետազոտություն ենք անցկացնում: Սկսել ենք Սյունիքից»,- ասաց Ադիբեկյանը:
Իսկ ՀԽ Ձեռնարկատերերի և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանն ասաց, որ Ադիբեկյանն իր հետազոտությունները սկսել է հեռվից, որտեղ ոչ ոք բան չի հասկանում, և այս հարցի շուրջ բանախոսների միջև բանավեճ սկսվեց: Սադոյանը Ադիբեկյանին մեղադրեց ուրիշ տեղերից եկամուտ ունենալու մեջ:
Ադիբեկյանը նշեց, որ իր համար ամոթ է թոշակ ստանալը, ինչին ի պատասխան` Սադոյանը հարց ուղղեց Ադիբեկյանին, թե նրա համար ամոթ է թոշակառուի կողքով անցնելը: Հարցին պատասխան չհնչեց: