Ոչ իշխանական ուժերը կմասնակցե՞ն «Դեմ եմ»-ի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ապրիլի 12-ին Մատենադարանի դիմաց անցկացնելու է իր հերթական հանրահավաքը, որը նպատակ ունի ՍԴ որոշումից հետո հստակ գնահատականներ և պարզաբանումներ ներկայացնել: Այս մասին Armlur.am—ի հետ զրույցի ընթացքում նշեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Հանրահավաքին ելույթ կունենան նախաձեռնության անդամները, ինչպես նաև ներկայացուցիչներ Սահմանադրական դատարանից: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նախատեսված հանրահավաքին կմասնակցեն նաև չորս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ, Դավիթը նշեց, թե կոնկրետ հրավեր իրենք չեն ուղարկել կուսակցություններին, սակայն բոլորն էլ ազատ են և ցանկության դեպքում կարող են մասնակցել: Խոսելով արդեն Դատախազության տարածած հաղորդագրության մասին, շարժման անդամը նշեց, թե իրենք առայժմ զերժ կմնան որևէ մեկնաբանություն տալուց և հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով շարժման անդամների նստացույցի հետևանքով ճանապարհների փակվելուն: Ըստ Դատախազության հաղորդագրության, կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Հիշեցնենք, որ հավաքը նախատեսված է վաղը, ժամը 14:00-ին՝ Մատենադարանի դիմաց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս