Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլմեկյան կատակների ամենամյա շարքում գրել էր մեկ լուր որպես մամուլի տեսություն։ Այն մեծ արձագանք էր ստացել և անգամ ՔՊ-ականների ներսում էր խուճապ տարածել։
Գրել էինք հոդված «Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»» վերտառությամբ։ Հոդվածը շրջեց մամուլում, մեծ տարածում ունեցավ, սակայն գեթ մեկը չկասկածեց դրա ոչ հավաստի լինելու վրա, սակայն հոդվածի ներքևում փոքրիկ «Կ» տառը «Ժողովուրդ» օրաթերթի մակագրումն է կատակ նյութերի տակ։
Այս նյութն այնքան հավաստի էր թվացել անգամ Տիգրան Ավինյանին, որ նա արդեն հետաքրքրվում էր, թե ինչ է իրեն սպասվում։
Հետաքրքիրն այն էր, որ Ավինյանը չի զարմացել և գուցե նա գիտակցում է, որ այդ գործով մի օր իր հետևից գալու են, քանի որ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով հրավտանգ վիճակ է իշխանությունում։
Փաստացի իշխանությունը կատակը կատակ չի համարել և սպասում է Աննա Վարդապետյանի հայտարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան





























