ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը և Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ Նարեկ Մանուկյանը շատ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ու կարծես թե Ավանեսյանին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել Մանուկյանին աշխատանքից ազատելու հարցում։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ տնօրեններին հրավիրել են նախարարություն և հորդորել ազատման դիմումներ գրել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ արդեն որոշված է, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն է նշանակվելու ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատը վայր էր դրել։
Քիչ առաջ ArmLur.am-ը կապ հաստատեց Նարեկ Զեյնալյանի հետ՝ պարզելու, թե որքանով է ArmLur.am-ի տեղեկությունը իրական, մեր զրուցակիցը նշեց․
«Մոտ երկու շաբաթ է՝ այդ տեղեկությունները շրջանառվում են, այլ բան չունեմ ավելացնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան

























