Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրի բանտում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում․ 59 խուցը և զոն նայողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի բանտում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառումները կապված են բանտի թիվ 59 խցում ստացված ահազանգի հետ:

Հիշեցնենք, որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի դատապարտյալի հարազատները դիմել էին ArmLur.am-ին՝ ահազանգելով, որ բանտի թիվ 59 խցի «զոն նայողը»՝ քրեական բարձր աստիճան ունեցող դատապարտյալ Գեղամ Բաղդասարյանը ճնշումներ է գործադրում իր հարազատի և այլ դատապարտյալների նկատմամբ։

Ինչպես հայտնել էին ArmLur.am-ին, Բաղդասարյանը դատապարտյալներից հավաքագրում է գումար, ստիպում ղումար խաղալ, չանելու դեպքում՝ վիրավորում, ժամանակ առ ժամանակ հարվածներ հասցնում նրանց։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ այս մասին տեղամասի աշխատակիցները տեղեկացված են, բայց ոչինչ չեն անում։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության լրատվականի պետ Նոնա Նավիկյանը հայտնել էր.

«Ստացված հաղորդագրության իսկությունը ստուգելու համար Քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնք դեռ շարունակվում են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս