Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի հատվածում ռազմական գործողության մեծածավալ ընդլայնման մասին:
«Ընդլայնված գործողության արդյունքում կգրավվեն մեծ տարածքներ, որոնք կներառվեն իսրայելական անվտանգության գոտիներում», – ասել է նա՝ չնշելով, թե որքան տարածք է պատրաստվում գրավել Իսրայելը:
Հիշեցնենք, որ փետրվարին Կացը հայտարարել էր, Գազայի հատվածից պաղեստինցիների «կամավոր հեռանալու» գործակալություն ստեղծել մասին։
Անի Վարդանյան





























