Armenian text to speach

ՀՀ-ն պնդում էր, որ խաղաղության համաձայնագրում ներառվի «ԼՂ Հանրապետությունը», որը գոյություն չունի․ Իլհամ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Ալիևը այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այսօր մեր քննարկման ժամանակ ես պարոն նախագահին տրամադրեցի համապարփակ տեղեկատվություն ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։ Ես հայտարարեցի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը և անձամբ ես նախաձեռնել ենք խաղաղ բանակցությունների սկիզբը։ 2024 թվականի հունվարին Հայաստանը պնդում էր, որ խաղաղության համաձայնագրում ներառվի այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որը գոյություն չունի և ապրում էր միայն հայկական երևակայություններում։ Գոյություն ունի Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»,- նշել է Ալիևը։

Անի Վարդանյան 




Լրահոս