Armenian text to speach

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի․ Գերմանիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի։ Այս մասին ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գերմանիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին անցած տարվա ընթացքում ձեռնարկված քայլերի և այս ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։

«Եկել է վճռորոշ պահը՝ համաձայնության գալու համար, հուսով եմ, որ այս հնարավորությունը կօգտագործվի, խաղաղության պայմանագիր կստորագրվի, և ձեր տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն, ես մեծ հույսեր ունեմ»,- ընդգծել է նա։

Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնպես վերահաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին։

Անի Վարդանյան




Լրահոս