Չարենցավանի սպանության դեպքով դանակահարվածներից մեկը՝ 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը, ոստիկանության Չարենցավանի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանի եղբոր որդին է, իսկ հայրը քննիչ է:
Կոտայքի մարզում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որից 1-ը մահացել է: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 4 անձ տուժող են ճանաչվել:
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության պատճառը միմյանց երկար ու «թարս» նայելն է եղել, ինչից հետո սկսվել է վեճ մի խումբ տղաների միջև, և մեկ անձ սպանվել է:
Մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է: Վիրավորները Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանն է, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը, նրանք հիվանդանոցում են։
Հիշեցնենք, որ դեպքը եղել էր մարտի 29-ին․ «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։ Սպանությունը եղել էր Չարենցավանի հայտնի «Ginats» ռեստորանի հարակից տարածքում։ Քրեական վարույթի շրջանակներում 20-ից ավելի երիտասարդներ են հարցաքննվել, ավելին ենթադրյալ սպանություն կատարողը ինքնակամ ներկայացեռլ է իրավապահներին, և ձերբակալված անձանցից մեկն էլ նա է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան

























































































