Ղրիմի բռնագրավման տնտեսական հետևանքները ՌԴ համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ տնտեսության համար մտահոգիչ ազդանշան էր Fitch և S&P գործակալության կողմից Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը «կայունից» «բացասականի» փոփոխելը. գրում է Ամերիկայի ձայնը:

Վարկանիշի անկման պատճառը, ըստ գործակալության, Ղրիմի բռնագրավման հետևանքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են: Ռուսաստանի համար արևմտյան պատժամիջոցների հետևանքների վերաբերյալ կարծիքները տարբեր են: Եթե քաղաքական գործիչները հակված են դրանք համարել «մանր փամփուշտ՝ փղի համար», ապա տնտեսագետների կարծիքը լրիվ այլ է:

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, մեկնաբանելով իրավիճակը, հիշատակել է Կրիլովի` Մոսկվայի և փղի պատմությունը: Իսկ Ռուսաստանում Hummel ընկերության կառավարիչ Անդրեյ Եգորովն այլ կերպ է նայում իրավիճակին: Նա ամերիկայի ձայնին ասել է, որ հետագա աշխատանքի հեռանկարներն իր համար մնում են անորոշ, և որոշ ծրագրեր կարող են սառեցվել: Եգորովը նշել է, որ իրեն և ռուսաստանյան շուկայում միջազգային կազմակերպություններում աշխատող այլ գործարարներին առավել անհանգստացնում են ռուսական ռուբլու թուլացումը և ռուսաստանյան տնտեսության աճի դանդաղումը:




Լրահոս