Ապրիլի 2-ին Աղդամի շրջանի Չամանլի գյուղում ականի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի բնակիչներից մեկը վիրավորվել է։ Միջադեպը հաստատվել է ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և Ադրբեջանի հակաականային գործակալության համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Աղդամի բնակիչ, 1968թ.-ին ծնված Նուրադդին Աբբասովը վիրավորվել է, երբ անզգուշաբար մտել է նախկին առաջնագծի չականազերծված տարածք։ Աբբասովը դիպել է հակահետևակային ականին, ինչի հետևանքով ոտքի վնասվածքներ է ստացել։ Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց:
Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ կոչ են արել քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ուշադիր հետևել ականների վտանգի մասին նախազգուշացումներին և խուսափել անծանոթ տարածքներ մուտք գործելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անի Վարդանյան

























































































