Մյանմարի զինվորականները կրակ են բացել չինական Կարմիր խաչի ավտոշարասյան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի գիշերը Մյանմարի զինվորականները կրակ են բացել չինական Կարմիր խաչի ավտոշարասյան վրա, որը տեղափոխում էր երկրաշարժից տուժածների օգնությունը:

Թաանգ ազգային ազատագրական բանակը՝ զինված ապստամբների խմբավորումը հայտնել է, որ զինվորականները գնդացիրներով կրակել են ինը մեքենաներից բաղկացած շարասյան վրա, հաղորդում է BBC-ին։

Ավտոշարասյունը ուղևորվում էր դեպի Մանդալայ՝ ամենատուժած քաղաքներից մեկը, որը մոտ է անցած ուրբաթ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մյանմարի խունտան, որը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը, հերքել է, որ կրակել է մեքենաների վրա: Հաղորդվում է, որ զորքերը օդ են կրակել այն բանից հետո, երբ շարասյունը կանգ չի առել, չնայած նրանց շարունակական ազդանշաններին:

Բազմաթիվ միջազգային օգնության գործակալություններ և օտարերկրյա կառավարություններ անձնակազմ և պաշարներ են ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ:

Չորեքշաբթի օրը ռազմական խոսնակը հայտնել է, որ զորքերը տեսել են օգնության շարասյունը, որը գալիս էր Նաունչո քաղաքից երեքշաբթի գիշերը, չինական կպչուն պիտակներով և Մյանմարի համարանիշներով մեքենաներով, սակայն մեքենաների տեղաշարժի մասին նախապես տեղեկացված չեն եղել:

«Երբ տեսանք ավտոշարասյունը, կանգնեցրինք, բայց նրանք շարունակեցին վարել մեքենաները, մոտ 200 մ հեռավորությունից կրակ բացեցինք, բայց նրանք չկանգնեցին»,- հայտնել է նա։

«Մոտ 100 մ հեռավորության վրա մենք երեք կրակոց արձակեցինք օդ, որից հետո մեքենաները ետ շրջվեցին դեպի Նաունգչո»։

Չինաստանի Blue Sky փրկարարական թիմը, որը փրկարարական աջակցություն է ցուցաբերում Մանդալայում, անվտանգության լիազորագիր է ստացել, ասել է խոսնակը:

Նա հավելել է, որ եթե միջազգային գործակալությունները ցանկանում են օգնություն ցուցաբերել, պետք է տեղեկացնեն Մյանմարի կառավարությանը։

Անի Վարդանյան




Լրահոս