Armenian text to speach

Չինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Արևելաչինական ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) հրամանատարությունը հայտնել է, որ նրանց ցամաքային զորքերը չորեքշաբթի վարժանքներ են իրականացրել Արևելաչինական ծովի ջրերում՝ համաձայն «Strait Thunder-2025A» զորավարժությունների ուսումնական պլանների:

Զորավարժությունները ներառում են ճշգրիտ հարվածներ հիմնական նավահանգիստների և էներգետիկ օբյեկտների մոդելավորված թիրախներին: Ռազմական հրամանատարության խոսնակ, ավագ գնդապետ Շի Յին հայտնել է, որ նրանք հասել են ցանկալի արդյունքի:

«Զորավարժությունները ծառայում են որպես խիստ նախազգուշացում և զսպող ուժ «Թայվանի անկախություն» անջատողական ուժերի դեմ: Սրանք օրինական և անհրաժեշտ գործողություններ են Չինաստանի ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- հավելել է Շին։

Անի Վարդանյան




Լրահոս