«Հավատարիմ ենք հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին»․ արցախցիները սպասում են Կառավարության պատասխանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան տարաբնույթ շահարկումների՝ հայտարարում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին:

Ինչպես հայտարարվել է, պահանջագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սպասելով պատասխան նրանցից: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղակայվել է շտաբ՝ տեղում հանրության հետ հաղորդակցությունը համակարգելու նպատակով: Բացի դրանից, Խորհուրդը ջանքեր է գործադրում ավելի լայն հանրային համախմբում ապահովելու և հետագա գործողությունների ծրագրերը հստակեցնելու ուղղությամբ: Հետևաբար, ողջամիտ չէ այս սպասման ժամանակահատվածում Խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ:

Ուստի, կախված մեկշաբաթյա ժամկետից հետո ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ Խորհուրդը հրապարակելու է պայքարի շարունակման հետագա մոտեցումները և հանրությանն առաջարկելու է դիմել կոնկրետ գործողությունների:

Նախքան այդ, հորդորում ենք բոլոր սրտացավ անձանց ու կազմակերպություններին իրենց առաջարկները և աջակցելու ձևերը ներկայացնել խորհրդին՝ կամ գրելով մեր էջերին, կամ էլ այցելելով Ազատության հրապարակում տեղադրված վրան»:




Լրահոս