Armenian text to speach

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության մասին տվյալներ՝ մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածի համար։

Այսպես՝ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին,

Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։

Վանաձոր քաղաքում՝

Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝ մարտի 23-ին, 26-ին և 27-ին,

Հերացի փողոցի հարակից տարածքում՝ 26-ին և 29-ին։

Ալավերդի քաղաքում՝

Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։




Լրահոս