Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ։

«Հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել:

Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,- նշված է հաղորդագրությունում:

 




Լրահոս